
Հուլիսի 11-ից 17-ը Արմավիրի մարզի քաղաքներում ու համայնքներում կցուցադրվեն հայկական հին ու նոր ֆիլմերը:
Հայ կինոյի 100-ամյակի հոբելյանական ծրագրի շրջանակում Հայաստանի ազգային կինոկենտրոնը` ՀՀ ԿԳՄՍՆ պետական ֆինանսական աջակցությամբ իրականացնում է «Հայկական Կինոդար» մարզային ծրագիրը, որի նպատակն է հայկական կինոժառանգության և ժամանակակից ֆիլմերի հանրայնացումը Հայաստանի բոլոր մարզերում:
Ծրագրի մեկնարկը տրվում է Արմավիրի մարզից:
- Հուլիսի 11-ին, ժամը 18:00՝ Արմավիր քաղաքի մշակույթի տուն-«Մեր մանկության տանգոն», ռեժիսոր՝ Ալբերտ Մկրտչյան
- Հուլիսի 12-ին, ժամը 18:00՝ Մայիսյան գյուղի մշակույթի տուն-«Կտոր մը երկինք», ռեժիսոր՝ Հենրիկ Մալյան
- Հուլիսի 13 ին, ժամը 18:00՝ Խանջյան գյուղի մշակույթի տուն-
- «Տխուր փողոցի լուսաբացը», ռեժիսոր՝ Ալբերտ Մկրտչյան
- Հուլիսի 14-ին, ժամը 18:00՝ Լուկաշին գյուղի մշակույթի տուն-«Տղամարդիկ», ռեժիսոր՝ էդմոնդ Քեոսայան
- Հուլիսի 17-ին, ժամը 18:00՝ Հացիկ գյուղի մշակույթի տուն-«Զարմանադարան», ռեժիսոր՝ Անդանիկ Թորոսյան, «Անբան հուռին», ռեժիսոր՝ Արթուր Միքայելյան




