
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Դուբրովնիկի համաժողովին խոսել է միջազգային իրավունքի, միջազգային կանոնների խախտման մասին։ Ինչպես նշել է նախարարը Թվիթերի իր էջում՝ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքը մի քանի անգամ ներխուժման է ենթարկվել։
«Այժմ մենք խոսում ենք համաշխարհային խառնաշփոթի, ինչպես նաև միջազգային իրավունքի, միջազգային կանոնների խախտման մասին։ Մենք այդ մասին խոսում ենք 2020 թվականից, երբ Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից ագրեսիվ պատերազմ սկսվեց։ Մի քանի անգամ ներխուժման է ենթարկվել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքը»,- Թվիթերի իր էջում գրել է ԱԳ նախարարը։




