
«Մեծ ությակ» այլևս գոյություն չունի, այսօր հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը։ Նա տեղեկացրել է, որ առաջիկա օրերին Եվրամիությունն ու «Մեծ յոթնյակը» կհայտարարեն Ռուսաստանի հետ հարաբերություններում կոնկրետ փոփոխությունների մասին՝ Ղրիմի իրադարձությունների հետ կապված:
«Քանի չկան քաղաքական պայմաններ G8- ի նման կարևոր ձևաչափի համար, այն դադարում է գոյություն ունենալ»,- Մերկելի խոսքերն է մեջբերում Բի Բի Սի- ն։ Տեղեկացնենք, որ այսօր Եվրամիության անդամ երկրների ղեկավարները հանդիպում են Բրյուսելում՝ Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների վերաբերյալ միասնական դիրքորոշում մշակելու նպատակով:




