
Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Անդրեյ Պարուբինը երեկ նաև տեղեկացրել է, որ Ուկրաինայի ԱԳՆ-ն հանձնարարական է ստացել ՌԴ-ի հետ վիզային ռեժիմ սահմանելու մասին: ИТАР-ТАСС-ի փոխանցմամբ` ՌԴ-ի տարածաշրջանային զարգացման նախարարությունն էլ մտադիր է միջգերատեսչական աշխատանքային խումբ ստեղծել, որը մոնիթորինգ կիրականացնի մարդու, ազգային փոքրամասնությունների և Ուկրաինայում ռուս հայրենակիցների իրավունքների շուրջ:




