
Երևանի քաղաքապետարանի կողմից նոր կարգով կազմակերպվող քաղաքացիների ընդունելությանը մասնակցելու համար բնակիչները գրավոր դիմումը կարող են ներկայացնել ինչպես առձեռն, այնպես էլ առցանց:
Դրա համար անհրաժեշտ է մուտք գործել քաղաքապետարանի պաշտոնական՝ www.yerevan.am կայք, սեղմել «Արագ դիմում» պատուհանին և պարտադիր հայատառ լրացնել բոլոր դաշտերը՝ կցելով նաև փաստաթղթերը:
Ուղարկելով դիմումը՝ էլեկտրոնային փոստին կստանաք 16 նիշանի հսկիչ համար, որով «Մեկ պատուհան» հարթակում կկարողանաք հետևել դիմումի ընթացքին:




