ԿարևորՔաղաքական

Շավարշ Քոչարյանը չի կիսում տեսակետը, որ Հայաստանի վերաբերմունքը զգույշ է Ղրիմի հարցում

Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»

ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը չի կիսում տեսակետը, որ Հայաստանի վերաբերմունքը զգույշ է Ղրիմի հարցում: «Արտաքին գործերի նախարարն արել է իր հայտարարությունը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը նույնպես իր դիրքորոշումն է արտահայտել, և այստեղ զգուշություն չեմ տեսնում»,-նշեց փոխարտգործնածարարը: 

Հիշեցնենք, որ հարցին, թե ինչպիսի դիրքորոշում ունի Հայաստանն Ուկրաինայում ընթացող զարգացումների վերաբերյալ` Ղրիմի հանրաքվեից հետո, ՀՀ արտաքին գործերի նախարար էդվարդ Նալբանդյանը հայտարարել էր, որ Հայաստանը կողմ է, որպեսզի ուկրաինական ճգնաժամը կարգավորվի երկխոսությամբ, խաղաղ և բանակցային միջոցներով` ՄԱԿ-ի կանոնադրության, միջազգային իրավունքի հիման վրա:

Կարդացեք նաև

Back to top button