Միջազգային
«Վեցյակի» և Իրանի միջև բանակցություններն այսօր կշարունակվեն
«Վեցնյակի» (ՄԱԿ-ի ԱԽ-ի 5 մշտական անդամներն ու Գերմանիան) և Թեհրանի միջև միջուկային ծրագրի շուրջ համապարփակ համաձայնագրի կնքումը կարող է իրականանալ հուլիսի 20-ին: ИТАР-ТАСС-ի փոխանցմամբ՝ նման կարծիք է հայտնել Վիեննայում գտնվող դիվանագիտական աղբյուրը, ով ծանոթ է խորհրդակցությունների ընթացքին: Նրա խոսքով՝ դատելով բանակցությունների ընթացքից՝ այդ ամսաթիվը հաստատվում է: «Քանի որ պահպանվում է դրական տրամադրվածությունը, փաստաթղթի համաձայնեցման հեռանկարը բավականին հավանական է թվում», — կարծիք է հայտնել դիվանագետը: Նշենք, որ բանակցությունները «Վեցյակի» և Իրանի միջև, որոնք նախօրեին ընթացել են Վիենայում, այսօր կշարունակվեն: