ԿարևորՀասարակություն

Հոգեհանգստյան կարգ՝ Արցախի թեմի բոլոր գործող եկեղեցիներում

Վաղը՝ հունիսի 29-ին, ժամը 19:00-ի երեկոյան ժամերգության ավարտին Արցախի թեմի բոլոր գործող եկեղեցիներում կատարվելու է հոգեհանգստյան կարգ՝ հունիսի 28-ի գիշերը ադրբեջանական սադրանքի հետևանքով զոհված զինծառայողների հոգիների խաղաղության համար:

Արցախի թեմը կիսում է կորստյան ծանր վիշտը: Աղոթում ենք, որ Տերը իր լույս օթևաններում ընդունի նահատակների հոգիները:

Հունիսի 28-ին Մարտակերտի և Մարտունու ուղղությամբ ադրբեջանական հերթական սադրանքի հետևանքով զոհված ՊԲ զինծառայողներն են՝

Արմո Աբգարյանը,

Սամվել Թորոսյանը,

Երվանդ Թադևոսյանը,

Գագիկ Բալայանը:

Կարդացեք նաև

Back to top button