
Եվրամիության ընդլայնման և հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն չի բացառում Եվրամիության ընդլայնումը Ուկրաինայի հաշվին: Die Welt. պարբերականին նա ասել է, որ Ուկրաինայի ապագան տեսնում է եվրոպական ընտանիքում։ Շտեֆան Ֆյուլեն ընդգծել է, որ Եվրամիությանը Ուկրաինայի անդամակցությունը միջոց է կարգավորելու իրավիճակը Արևելյան Եվրոպայի այն հատվածում, որտեղ հայտնի իրադարձություններ են տեղի ունեցել։
Ֆրանսիայի արտգործնախարար Լորան Ֆաբիուսն էլ տեղեկացրել է, որ դադարեցվել է Ռուսաստանի անդամակցությունը «Մեծ ությակին։ «Ինչ վերաբերում է G8-ի քաղաքական երկխոսության ձևաչափին, մենք որոշել ենք դադարեցնել Ռուսաստանի անդամակցությունը»,- Ֆաբիուսի խոսքերն է մեջբերել Ինտերֆաքսը։
Այսօր երեկոյան հավաքվելու են G8- ի երկրները առանց Ռուսաստանի։




