
«Վագներ»-ի մարտիկները կարող են շարունակել ծառայել ՌԴ ՊՆ-ում կամ մեկնել Բելառուս՝ վագներցիներին տրված խոստումը կիրականանա, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը իր հեռուստաուղերձում։
«Այսօր դուք հնարավորություն ունեք շարունակելու ծառայել Ռուսաստանին՝ պայմանագիր կնքելով ՊՆ-ի կամ ուժային այլ կառույցների հետ, կամ վերադառնալու ձեր ընտանիքի և ընկերների մոտ։ Ով ցանկանում է, կարող է գնալ Բելառուս։ Իմ տված խոստումը կկատարվի։ Կրկնում եմ՝ ընտրությունը ձերն է, բայց վստահ եմ, որ դա լինելու է ռուս զինվորների ընտրությունը, ովքեր հասկացել են իրենց ողբերգական սխալը»,- ասել է պետության ղեկավարը։
Պուտինը նաեւ շնորհակալություն է հայտնել Վագներ խմբավորման մարտիկներին ու հրամանատարներին, «որոնք միակ ճիշտ որոշումն են կայացրել՝ եղբայրասպան արյունահեղություն չեն արել, կանգ են առել վերջին գծում»։




