
Հայաստանի ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը թվիթերում երախտագիտություն է հայտնել ԱՄՆ Կոնգրեսի Թոմ Լանթոսի անվան մարդու իրավունքների հանձնաժողովին:
«Մենք բարձր ենք գնահատում Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության ապահովմանը, տարածաշրջանում ուժի կիրառումը զսպելուն և կայունության ամրապնդմանն ուղղված վճռական հայտարարությունները, որոնք հնչել են ԱՄՆ Կոնգրեսի Թոմ Լանթոսի անվան մարդու իրավունքների հանձնաժողովի՝ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի պաշտպանության թեմայով լսումների ժամանակ: Դա արդյունավետ է բանակցությունների նախաշեմին»,- գրել է Հայաստանի ԱԳՆ խոսնակը:
We highly value strong messages aimed at ensuring rights & security of #NagornoKarabakh people, restraining use of force & building stability in region, voiced during hearing on “Safeguarding People of Nagorno-Karabakh” at @TLHumanRights of #US Congress. Useful ahead of talks. pic.twitter.com/9vCJGMXoe5
— Ani Badalyan, Spokesperson of MFA of Armenia (@ArmSpoxMFA) June 25, 2023




