Հասարակություն

Պոլտեխնիկի ռեկտորի պարտականություններն ստանձնել է ԵՊՃՇՀ ռեկտորը

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի հրամանով  մարտի 18-ից  կդադարեցվեն «Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան (Պոլիտեխնիկ)» պետական ոչ առևտրային կազմակերպության ռեկտոր Արա Սերգեյի Ավետիսյանի լիազորությունները  ռեկտորի  պաշտոնում` լուծելով  2011 թվականի հուլիսի 25-ին  կնքված թիվ 113 աշխատանքային պայմանագիրը` իր դիմումի համաձայն: 

ՀՀ ԿԳ նախարարի հրամանով դադարեցվել են  նաև ԵՊՃՇՀ ռեկտոր, պրոֆեսոր Հովհաննես Թոքմաջյանի լիազորություններն այդ պաշտոնում և նախարարի մեկ այլ հրամանով Հովհաննես Թոքմաջյանի վրա են դրվել Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի (Պոլիտեխնիկ) ռեկտորի պարտականությունները:

Այսօր ավելի վաղ Ճարտարագիտական համալսարանի ռեկտոր Արա Ավետիսյանը հայտարարել է, որ ուրբաթ օրը հրաժարականի դիմում է ներկայացրել ԿԳՆ, քանի որ բուհի աշխատակազմը դժգոհում է իր աշխատանքից։ Ռեկտորի եւ աշխատակազմի միջեւ տարաձայնություններն սկսել էին չորս ամիս առաջ, որի պատճառը Արա Ավետիսյանի իրականացրած փոփոխություններն էին։

Back to top button