ԿարևորՀասարակություն

Արցախի պետնախարարը շրջանների վարչակազմերի ղեկավարների հետ քննարկել է գյուղարտադրանքի մթերման և իրացման հարցերը

Այսօր Արցախի շրջանների վարչակազմերի և պետական լիազոր մարմինների ղեկավարների մասնակցությամբ տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ քննարկվել են գյուղացիական համայնքների բնակիչների կողմից արտադրվող գյուղմթերքի համակարգված ու կենտրոնացված մթերման ու դրանք քաղաքացիներին իրացնելու հետ կապված հարցերը, ասվում է  Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանի ֆեյսբուքյան էջում:

«Գործընթացի կազմակերպմանն ու պլանավորմանն ուղղված աշխատանքներն ավարտելուց հետո ընդամենը մեկ կամ երկու օրվա ընթացքում մեր գյուղերում արտադրված միրգն ու բանջարեղենը կենտրոնացված կարգով գնվելու և իրացվելու են շրջկենտրոններում ու Ստեփանակերտ քաղաքում:

Գործընթացի մանրամասների մասին գյուղացիական համայնքների բնակիչները կարող են տեղեկություն ստանալ համայնքների ղեկավարներից»,- նշվում է գրառման մեջ:

Կարդացեք նաև

Back to top button