Արմինե Գևորգյան
«Ռադիոլուր»
«Հայաստանն իր անկախությունը կորցրել է «ռուս և թուրք եղբայրների միջև» 1921.թ մարտի 16-ի կնքված Մոսկվայի պայմանագրով, 20 տարի անց էլ Հայաստանի իշխանությունները չեն հրաժարվում այդ պայմանագրից»,-ասում է ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը` շեշետելով, որ Հայաստանը քաղաքական պրոցեսների նկատմամբ ոչ միայն դերակատարություն չունի, այլև ստանձնել է բացասական ինքնակործանման դերակատարություն`պատճառը հայասատնյան իշխանություններն են:
Աշխարհաքաղաքական դաշտը ոչ թե առաջընթաց, այլ հետընթաց է ապրում, իսկ այդ ամենի մեջ Հայաստանը կորցնում է իր դեմքն ու դիմագիծը: Ասաց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը: Նրա խոսքով` հայ ժողովրդի քաղաքական ապագան կործանվում է Հայաստանի գործող և չակերտավոր իշխանությունների շնորհիվ: Ըստ նրա` Հայաստանը որպես պետություն կայանալու համար պետք է հրաժարվեր այն ամենից, ինչ նախորդել էր իր անկախություն կորստին`դա 1921.թ մարտի 16-ին կնքված ռուս –թուրքական պայմանագիրն էր:
Հայրիկյանն ասում է, որ այդ պայմանագիրը նպատակաուղղված ազգադավ քաղաքականություն էր իրականացնում ու շարունակում է իրականացնել: Իսկ Հայաստանը 20 տարի առաջ անկախացավ և իր անկախությունը ոչնչացրած պայմանագրի դեմ ոչինչ չարեց:
Վերջինս մեկ անգամ ևս հիշեցեց ռուս –թուրքական պայմանագրի մի քանի կետեր, ասելով, որ այն պարզապես վտագնում է հայի ինքնությունը: «Հարազատ եղբայրներ` թուրքերը և ռուսները այդ պայմանագրով որոշեցին, որ Թուրքիայի դեմ խոսող ամեն հայ պետք է դատապարտվի, Հայաստանից Նախիջևանը պետք է վերցվի և տրվի Ադրբեջանին, Հայաստանի կեսը պետք է տրվի Թուրքիային», ներկայացնելով պայմանգրի կետերը, հավելեց, որ եթե Հայաստանը ուզում է ունենալ ապագա, ապա պետք է չեղյալ հայտարարի այդ պայմանագիրը, իսկ ռուսներն ու թուրքերը կարող են եղբայրներ, խնամիներ, հարս ու փեսան լինեն, բայց այդ պայմանագրից պետք է հանեն հայրերին վերաբերող հատվածները:
Հայրիկյանը անդարձավ նաև ուկրաինայում տեղի ունեցող իրադարձություններին: Վերջինս ասում է, որ այն լակմուսի թուղթ հանդիսացավ, ու մարդիկ հասկացան, որ գոյություն ունի և’ լույս, և’ խավար: Բանախոսը նոր տերմինով դիմեց այն մարդկանց, ովքեր ռուսահպատակ են: Ըստ այդմ այն անձինք, ովքեր «ռուսահարճաբար» խոսում են Եվրամիության տրոհման մասին, նրանք մոռանում են, որ կա ևս մեկ շերտ՝ ՆԱՏՕ-ն: Այդ համատեքստում նկատեց, որ Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների հետևանքով հնարավոր է տրոհվի ԵԱՀԿ Մինսկի խումբը:
Պարույր Հայրիկյանը անդրադաձավ նաև ԱԺ ոչ իշխանական ուժերի հետ համագործակցությանը: ԱԻՄ առաջնորդի խոսքով` համագործակցությունից առաջ պիտի այդ ուժերը իրենց կանոնադրություններում հստակ նշեն իրենց նպատակներն ու իղձերը: Օրինակ ԱԻՄ-ի ծրագրում գրված է, որ Հայաստանը պետք է դառնա Եվրամիության անդամ`իհարկե ոչ գենդերային բռնության ու այդ այլանդակությունների, այլ մարդու իրավունքրերի, հիմնարար ազատություններին քաղաքակիրթ արժեքների կրող լինի:
«Մաքսային միություն ձգտող մարդիկ ԿԳԲ-ի գործակալ են ու ռուսական հարճեր: Այդ ծախուները այս ազգի համար ի՞նչ պիտի անեն: Այդ չորս կուսակցություններից որո՞նք են Մաքսային միությանը դեմ, դեմ Պուտինի քաղաքականությանը, ես էլ կասեմ, որ այդ մարդկանց հետ կարելի է լուրջ ճանապարհ գնալ: Եթե այդ լուրջ ճանապարհը հանում ենք և մնում է Տիգրան Սարգսյանին մեկ այլով փոխարինելու բարձր գաղափարը, այդտեղ մենք անելիք չունենք»,- շեշտեց Պարույր Հայրիկյանը: