
Ամբողջ հունիս ամսվա ընթացքում Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հանդես է եկել 19 կեղծ հայտարարությամբ, Թվիթերի իր էջում գրել է ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը։
Նրա խոսքով՝ Ադրբեջանի պաշտպանության նախարարության բոլոր հայտարարությունները սուտ էին և հետապնդում էին մեկ նպատակ՝ տեղեկատվական բազա պատրաստել Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա ամենօրյա ագրեսիաների և հարձակումների համար։
«Հունիսի 10-ից հետո այս պահվածքն ու հայտարարություններն ավելի են սաստկացել, ինչը նշանակում է, որ Ադրբեջանը նոր սադրանքներ է նախապատրաստում։ Բնականաբար, Ադրբեջանի նման պահվածքը չի նպաստում շարունակվող խաղաղ բանակցություններին և պետք է ուշադրության արժանանա միջազգային հանրության կողմից՝ սանձելու Ադրբեջանի ծավալապաշտական նկրտումները»,- գրել է Մարուքյանը:




