
Առաջին անգամ Երևանից գործարկվում են ուղիղ թռիչքներ դեպի Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիադ, տեղեկանում ենք Զվարթնոց օդանավակայանի ֆեյսբուքյան էջից։
Սաուդյան Արաբիայի Flynas ավիաընկերությունը սույն թվականի հունիսի 21-ից կիրականացնի Էր Ռիադ-Երևան — Էր Ռիադ երթուղով չվերթերը:
Թռիչքները կիրականացվեն շաբաթական 3 չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր չորեքշաբթի, ուրբաթ և կիրակի։




