ԿարևորՀասարակություն

Ամերիկյան «Philos Project» կազմակերպության պատվիրակությունը Ջերմուկում է

Ամերիկյան «Philos Project» կազմակերպության պատվիրակությունը Ջերմուկում է, ֆեյսբուքյան գրառմամբ հայտնում է Ջերմուկի քաղաքապետ Վահագն Արսենյանը։

«Պատվիրակության այցը` Հայաստան նախաձեռնել է «Philos Project»-ի նախագահ Ռոբերտ Նիքոլսոնը` Ջեյմս Թուֆենկյանի հիմնադրամի աջակցությամբ:

Պատվիրակության կազմում ընդգրկված է նաև կրոնական ազատությունների հարցով ԱՄՆ նախկին հատուկ հանձնարարություններով դեսպան Սեմ Բրաունբեքը:

Այցի նպատակն է մասնակիցներին ծանոթացնել Հայաստանի աշխարհաքաղաքական իրավիճակի, ադրբեջանական ագրեսիայի հետևանքների և քրիստոնեական մշակույթի հետ»,- գրել է Վահագն Արսենյանը:

Կարդացեք նաև

Back to top button