Հասարակություն
Դեսպան Սարգսյանն իր հավատարմագրերն է հանձնել ՄԹ թագուհուն
Մարտի 5-ին Բուքինգեմյան պալատում Արմեն Սարգսյանն իր հավատարմագրերն է հանձնել Նորին Մեծություն Էլիզաբեթ II թագուհուն։ Հանդիսավոր արարողությանը ներկա են գտնվել Դիվանագիտական կորպուսի մարշալ Ալիստեր Հարիսոնը և ՄԹ Արտաքին գործերի նախարարի տեղակալ Սայմոն Ֆրեյզերը։
Հավատարմագրերի հանձնումից հետո Արմեն Սարգսյանը բարեկամական առանձնազրույց է ունեցել Նորին Մեծության հետ։