
15 նոր տրոլեյբուսները արդեն Երևանում են, Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստում հայտնեց «Երևանի էլեկտրատրանսպորտ» ՓԲԸ տնօրեն Սարգիս Բեջանյանը։
«15 տրոլեյբուսների ամբողջ խմբաքանակը արդեն Երևանում է»,- ասաց Բեջանյանը։
Ավելի վաղ Երևանի քաղաքապետարանից հայտնել են, որ քաղաքապետարանի միջոցներով ձեռք բերված 15 տրոլեյբուսներից բացի ևս 15 տրոլեյբուս ձեռք կբերվի ՀՀ կառավարության աջակցությամբ:




