Հասարակություն

Ռուսաստան-Հայաստան գործարար համագործակցություն. այս անգամ առողջապահության ոլորտում

Սոնա Հակոբյան
«Ռադիոլուր»

ՀՀ առևտրաարդյունաբերական պալատում այսօր մեկնարկել է ՌԴ Նիժնի Նովգորոդ քաղաքի և Երևանի գործարարների հանդիպումը: Գործարարներից յուրաքանչյուրը ներկյացրել է իր կազմակերպության հնարավորություններն ու ծառայությունները: Համագործակցության հիմնական ոլորտն այս անգամ առողջապահությունն է:

Այս օրերին Հայաստանում են ռուսական 12 ընկերությունների տասնյակ գործարարներ: Ռուսաստանի Դաշնության Նիժնի Նովգորոդի և Երևանի գործարարների հանդիպման նպատակը երկուստեք փոխշահավետ համագործակցությունն է: Համագործակցության հիմնական ոլորտն այս անգամ առողջապահությունն է` բուժտեխնիկա, սարքավորումներ ու բժշական այլ պարագաներ: Ինչպես «Ռադիոլորի» հետ զրույցում հայտնեց ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի տնօրեն Կարեն Մարտիրոսյանը առաջարկներ ունեն գործընկերներին ինչպես ռուսական, այնպես էլ հայկական կողմը:

Հանդիպման ընթացքում ռուսական կողմը ներկայացրեց Նիժնի Նովգորոդի տնտեսական պոտենցյալն ու համագործակցության առաջնահերթությունները: Ի դեպ ռուս գործարարների այցի շրջանակներում օրակարգը բավականին հագեցած է: Հանդիպմանը հաջորդեցին դեմ առ դեմ զրույցներ և շորջ 40 գործարար հանդիպումներ նոր կապեր հաստատելու, եղածը զարգացնելու և ամրապնդելու նպատակով: Ռուսական 12 ընկերությունների գործարարները Հայաստանում կմնան 5 օր և այդ ընթացքում կունենան տասնյակ հանդիպումներ: Նախատեսվում է գործարար այց հատկապես քաղաքապետարան` ծանոթանալու քաղաքային տնտեսության տարբեր կառույցների և ճյուղային կազմակերպությունների արտադրական և առևտրային հնարավորություններին, գտնելու գործակցության տարբերակներ:

Back to top button