Ֆուտբոլի աշխարհի 2022 թվականի առաջնության չեմպիոն, «Ոսկե գնդակի» յոթակի դափնեկիր, արգենտինացի Լիոնել Մեսսին կարիերան կշարունակի ամերիկյան «Ինտեր Մայամի» ակումբում։ Մեսսին չորեքշաբթի օրը ասել է իսպանական Mundo Deportivo թերթին:
«Ես որոշում եմ կայացրել, որ կմեկնեմ Մայամի: Ես ուզում էի հեռանալ Եվրոպայից, չլինել ուշադրության կենտրոնում և ավելի շատ մտածել ընտանիքիս մասին»,- ասել է Մեսսին։