Շուրջ 50 ստեղծագործությունների միջոցով՝ քանդակ, գրաֆիկա, գեղանկար, արվեստագետն արտահայտել է տպավորություններ տարբեր երկրների շրջագայություններից։ Խառը տեխնիկայով (յուղաներկ, ջրաներկ, տուշ, տեմպերա, պաստել և այլն) արված քաղաքային բնանկարները պատկերում են Հայաստանի, Հունգարիայի, Լատվիայի, Էստոնիայի, Ճապոնիայի տեսարաններ, ներկայացնում ամեն քաղաքին բնորոշ գողտրիկ և գունագեղ անկյուններ։
Իսկ մտերիմ արվեստագետներին, մտավորականներին, քաղաքը խորհրդանշող անձնավորություններին պատկերող փոքրաչափ արձանիկներում վառ կերպով դրսևորվել են Իսկանդարյանի արվեստի ոճական առանձնահատկությունները, նրա յուրօրինակ մտածելակերպը և ջերմ վերաբերմունքը այդ մարդկանց հանդեպ։
Ցուցահանդեսը բաց է երեքշաբթիից կիրակի, ժամը 10։00-20։00։