ԿարևորՄիջազգային
Թուրքիան վաղը նախագահ կընտրի
Թուրքիայում մայիսի 28-ին տեղի կունենա նախագահական ընտրությունների երկրորդ փուլը։ Առաջին փուլի արդյունքներով երկրի գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ստացել է 49,51 տոկոս, իսկ նրա մրցակից, Հանրապետաժողովրդական կուսակցության առաջանորդ Քեմալ Քըլըչդարօղլուն՝ 44,88 տոկոս։
«ATA» («Հայրերի դաշինք») քաղաքական դաշինքից Թուրքիայի նախագահի նախկին թեկնածու Սինան Օգանն իր կողմնակիցներին կոչ էր արել երկրորդ փուլում աջակցել երկրի գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին։
Իսկ ահա Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության առաջնորդ Սելահաթթին Դեմիրթաշը, կոչ է արել նախագահական ընտրություններում քվեարկել Քեմալ Քըլըչդարօղլուի օգտին։