ԿարևորՀասարակություն

Առաջարկ գերմանացի ճարտարապետներից՝ Ակադեմիական քաղաքի հատակագծի վերաբերյալ

ԿԳՄՍ նախարարությունը ստացել է գերմանացի ճարտարապետների նախնական ուսումնասիրությունների վերաբերյալ առաջարկը։ Այսօր խորհրդարանում խոսելով Ակադեմիական քաղաքի մասին ասել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ պատասխանելով ՔՊ պատգամավոր Արեն Մկրտչյանի հարցին՝ թե ինչ նորություններ կան քաղաքի կառուցման վերաբերյալ։ Նախարարը տեղեկացրել է, որ ապրիլի վերջին գերմանացի ճարտարապետները այցելել են այն տարածքներ, որտեղ կառվարությունը ծրագրում է կառուցել ակադեմիական քաղաք, և արդեն ստացել ենք նախնական ուսումնասիրությունների վերաբերյալ առաջակը,թե ինչ ժամկետներում կարող են մշակել գլխավոր հատակագիծը։

«Գնում ենք երկու փուլային ճանապարհով։ Առաջին փուլում առաջնահերթ ենք  համարում արվեստների կլասստերի կառուցման աշխատանքները, և ավելի կոնկրետ առաջարկ ենք ստացել այդ մասով։ Հետագա նախագածման աշխատանքների իրականցման մասով այսօր բանակցում ենք, որ ավելի հասկանալի լինի։ Ձևավորվել է Ակադեմիական քաղաք հիմնադրամը, որը պետք է իրականացնի ծրագիրը։ Կձևավորվի նաև հոգաբարձուների խորհուրդը, որը կառավարելու է գործընթացը։ Կադաստրի կոմիտեն ամփոփել է գույքագրման գործընթացը։ Ծրագիրը իր ընթացքով գնում է։ Հուսով ենք, բավականին արագ տեմպերով կանցնենք մյուս փուլերին»։

Back to top button