ԿարևորՍպորտ

Հայ մարմնամարզիկները Բուլղարիայում կմասնակցեն World Challenge Cup-ին

Բուլղարիայի մայրաքաղաք Վառնայում մայիսի 25-28-ը կանցկացվի World Challenge Cup-ը, որին կմասնակցեն նաև Հայաստանի ներկայացուցիչները:

Հայաստանի սպորտային մարմնամարզության հավաքականի կազմում ընդգրկված կլինեն Արթուր Դավթյանն ու Արթուր Ավետիսյանը: Մարմնամարզիկները հանդես կգան մարզիչ Հայկ Նազարյանի գլխավորությամբ, իսկ Հակոբ Սերոբյանը կլինի մրցավարների թվում:

Մարմնամարզիկները նախապատրաստվում են սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 8-ը Բելգիայի Անտվերպեն քաղաքում կայանալիք աշխարհի առաջնությանը, որը վարկանիշային է լինելու Փարիզի 2024 թվականի Օլիմպիական խաղերի համար:

Ավելի վաղ՝ ապրիլին, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանը դարձել էր 2023 թվականի աշխարհի գավաթի խաղարկության հաղթող՝ մինչ այդ ոսկե մեդալներ նվաճելով Կոտբուսում, Դոհայում և Կահիրեում կայացած աշխարհի գավաթի խաղարկության փուլերի հենացատկի վարժության եզրափակիչներում:

Back to top button