
Հայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած խիզախության և անմնացորդ նվիրումի համար Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության N զորամասի ժամկետային պարտադիր զինծառայող, կրտսեր սերժանտ Նարեկ Նորայրի Բաղդասարյանը հետմահու պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով:
Համապատասխան հրամանագիրը ստորագրել է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը
Նարեկ Նորայրի Բաղդասարյանը զոհվել էր մայիսի 12-ին Ադրբեջանական սադրանքի հետևանքով, ՀՀ ինքնիշխան տարածքը պաշտպանելիս։




