
Malaysia Airlines-ին պատկանող Boeing 777-200, որն անհետացել է մարտի 7-ի լույս 8-ի գիշերը Հարավային Չինաստանի ծովի վրա, ընկել է Վիետնամի տարածքային ջրերում՝ Տխո-Չու կղզուց 250 կմ հեռավորության վրա: Այս մասին հայտարարել է Վիետնամական նավատորմի ներկայացուցիչը, հաղորդում է Reuters գործակալությունը՝ հղում անելով տեղական ԶԼՄ — ներին:
Հիշեցնենք, որ ինքնաթիռի մեջ եղել է 239 մարդ՝ 227 ուղեւոր եւ 12 անձնակազմի անդամ: Նրանց թվում են եղել քաղաքացիներ՝ 14 երկրից:
MH370 թռիչքը իրականացվել է Կուալա Լումպուրից՝ ժամը 0:41 տեղական ժամանակով: Վերջին անգամ ինքնաթիռից ազդանշան է ստացվել թռիչքից երկու ժամ անց:




