ԿարևորՀասարակություն

Շուշիի ազատագրման և Երկրապահի օրվան նվիրված միջոցառում՝ Վանաձորում

Այսօր Վանաձորում Շուշիի ազատագրման և Երկրապահի օրվան նվիրված միջոցառում է տեղի ունեցել Գուգարաց թեմի առաջնորդարանի բակում՝ Շուշիի ազատագրմանը նվիրված խաչքարի մոտ։ Գուգարաց թեմի առաջնորդ, գերաշնորհ տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանի ձեռամբ կատարվել է հոգեհանգստյան կարգ և ոգեկոչման արարողություն՝ Արցախյան ազատամարտում հայրենիքի համար կյանքը տված հայորդիների հիշատակին:

Միջոցառմանը ներկա են եղել Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը, Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանը, համայնքապետարանի և մարզպետարանի աշխատակիցներ, Երկրապահ կամավորականների միության անդամներ, զինվորականներ ու զինվորներ, քաղաքացիներ:

Գուգարաց թեմի առաջնորդը օրհնության խոսք և հաղթանակները վերադարձնելու պատգամ է հղել։

Ներկաները ծաղիկներ են խոնարհել Շուշիի ազատագրմանը նվիրված խաչքարի մոտ։

Կարդացեք նաև

Back to top button