
Մայիսի 4-ին Գյումրու ժողովրդական ճարտարապետության, քաղաքային կենցաղի և ազգային ճարտարապետության՝ Ձիթողցյանների թանգարանի բակում Մալխաս ջազ բենդի համերգով՝ գլխավորությամբ ՀՀ ժողովրդական արտիստ, հայ ջազմեն Լևոն Մալխասյանի տրվել է ամենամյա ջազային փառատոնի մեկնարկը։ Միջոցառմանը ներկա են եղել նաև Գյումրի համայնքի ղեկավարի տեղակալ Վահագն Մկրտչյանը, համայնքի ղեկավարի խորհրդական Ռոբերտ Անդրիասյանը։
Ողջույնի ու շնորհակալության խոսքով հանդես է եկել համայնքապետարանի մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի պետ Լիլիթ Թովմասյանը,ապա ներկաներին փոխանցել նաև Գյումրի համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյանի ողջույնի ու շնորհակալության խոսքը։ ՀՀ ժողովրդական արտիստ, հայ ջազմեն Լևոն Մալխասյանը պարգևատրվել է համայնքի ղեկավարի պատվոգրով, որը անվանի երաժշտին հանձնել է Լ.Թովմասյանը։





HAY-AT JAZZ նախագիծը Գյումրիում ավանդաբար անցկացնում է «Մանուկյան ընկերություն»-ը։ Ջազային փառատոնի գաղափարի հեղինակը պրոդյուսեր Մկրտիչ Մանուկյանն է։ Ջազային համերգներն անցկացվում են Գյումրու թանգարանների բակերում՝ մշակութային «հայաթները» վերածելով ջազային համերգների հարթակների։ Մայիսի 5-ին Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանի բակն էր դարձել համերգային հարթակ։
Մայիսի 6. Հովհաննես Շիրազի տուն-թանգարանի բակ- KAREN MAMIKONYAN NEW TRIO
Մայիսի 7.«Ասլամազյան քույրեր» պատկերասրահի բակ- VAHAGN AND ARTYOM բանդ




