ԿարևորՍպորտ

Կստեղծվի «Երևան» ՓԲԸ, որտեղ կգործի ադապտիվ սպորտի կենտրոն. նախագիծ

ԿԳՄՍ նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Երևան» պետական ՓԲԸ հիմնադրելու և ընկերությանն անժամկետ, անհատույց օգտագործելու իրավունքով գույք հանձնելու մասին նախագիծը:

Նախագծի նպատակն է պետական հոգածության ներքո նպաստել և օժանդակել ՀՀ հավաքականների 18 տարեկանից բարձր թեկնածու մարզիկների մարզումների շարունակականությանը և հնարավորություն ընձեռել հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվելու ադապտիվ սպորտով:

«Երևան» ՓԲԸ-ն գործելու է «Միկա» մարզահամալիրի տարածքում՝ իր առկա գույքով (մարզադաշտ և կից սպորտային համալիրը՝ 2 մարզադահլիճով, վարչական մասով):

Քաղաքացիները և շահառու խմբերը մինչև հունիսի 12-ը կարող են նախագծի վերաբերյալ իրենց առաջարկություններն ու դիտողությունները ներկայացնել իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում:

Back to top button