ԿարևորՀասարակություն

85 հազար 500  եվրո՝ «Դիլիջան» և «Արփի լիճ» ազգային պարկերին

Կովկասի բնության հիմնադրամի կողմից ՀՀ Շրջակա միջավայրի նախարարության կազմում գտնվող «Դիլիջան» և «Արփի լիճ» ազգային պարկերին  հատկացվել է 85հազար 500  եվրո, որից , համապատասխանաբար, 58 հազարը տրվել է «Դիլիջան» ազգային պարկին, իսկ 27 հազար  500 եվրոն՝ «Արփի լիճ» ազգային պարկին։  Նշված հատկացումները 2023 թվականի առաջին գումարային փոխանցումներն են , որոնք անհրաժեշտ են  բնության հատուկ պահպանվող տարածքների  արդյունավետ գործունեությունն ապահովելու համար։

Հիմնադրամից հայտնում են, որ բացի հատկացված գումարից, «Դիլիջան» ազգային պարկին նվիրաբերվել է «Նիվա» մակնիշի ավտոմեքենա, որի միջոցով նաև կիրականացվեն պարկի պահպանության աշխատանքները։

Մինչ այս առաջին գումարային օժանդակությունները հատկացվել են նաև «Զանգեզուր» կենսոլորտային համալիրին (142 հազար 500 եվրո) և «Խոսրովի անտառ» պետական արգելոցին  (66 հազար 500 եվրո)։

Կարդացեք նաև

Back to top button