ԿարևորՀասարակություն

Սուրեն Պապիկյանը անակնկալ ստուգայցով եղել է ՊՆ N զորամասերում

Սուրեն Պապիկյանը մայիսի 4-ի վաղ առավոտյան անակնկալ ստուգայցով եղել է ՊՆ N զորամասերում։

«Հրամանատարական կազմերի ուղեկցությամբ շրջել եմ զորամասերի տարածքով, հետևել օրվա կարգացուցակով սահմանված միջոցառումների իրականացման ընթացքին, զորանոցային պայմաններին և տվել համապատասխան հանձնարարականներ։

Ստուգայցի շրջանակում հանդիպել եմ նաև մարտական հերթապահության պատրաստվող ժամկետային զինծառայողների հետ:

Շրջել եմ զորամասերի տարածքում նոր կառուցվող շենք-շինություններում, հետևել շինարարական աշխատանքների ընթացքին:

Այցելել եմ նաեւ առաջնագիծ, հետևել ինժեներական, դիրքերի կահավորման աշխատանքների ընթացքին», գրել է նա ֆեյսնուքի իր էջում:

Կարդացեք նաև

Back to top button