ԿարևորՀասարակություն

Ալեքսիս Օհանյանն ու Սերենա Ուիլյամսը երկրորդ երեխային են սպասում

Ամերիկացի հայտնի թենիսիստուհի Սերենա Ուիլյամսը երկուշաբթի օրը Met Gala-ում «բացահայտել» է, որ սպասում է երկրորդ բալիկին, հայտնում է BBC-ն։

«Մեծ սաղավարտի» մենախաղի 23-ակի չեմպիոնուհին Նյու Յորքի նորաձևության ցուցադրության ժամանակ լրագրողներին ասել է, որ կարմիր գորգի վրա «երեք հոգով» են, երբ ժամանել էր ամուսնու՝ Ալեքսիս Օհանյանի հետ:

Զույգի առաջին երեխան՝ Օլիմպիան, ծնվել է 2017 թվականի հոկտեմբերին։

Ուիլյամսը անցյալ տարի Vogue ամսագրում գրել էր, որ ցանկանում է հեռանալ թենիսից և կենտրոնանալ իր ընտանիքի վրա։

Met Gala-ն տարեկան դրամահավաք է կազմակերպել, այն անցկացվել է Մետրոպոլիտեն արվեստի թանգարանում:

Երկուշաբթի օրը TikTok-ի գրառման մեջ Ուիլյամսն ասել է․ «Այնքան ոգևորված էի, երբ Աննա Վինտուրը մեզ երեքիս հրավիրեց Met Gala-ին»։

Vogue-ի գլխավոր խմբագիր Աննա Վինտուրը երեկոյի ղեկավարն է և Ուիլյամսի մտերիմ ընկերը, ով ամենամյա միջոցառմանը հաճախակի մասնակցում է:

Գործող թե կին, թե տղամարդ թենիսիստների շարքում Ս. Ուիլյամսն ամենաշատ Մեծ սաղավարտի տիտղոսներ նվաճած մարզիկն է՝ մենախաղի, զուգախաղի և խառը զուգախաղի ընդհանուր ցուցանիշով։ Նա 33 մեյջոր է հաղթել՝ 18 մենախաղում, 13 զուգախաղում, 2 խառը զուգախաղում։

Մենախաղում նվաճած Մեծ սաղավարտի տիտղոսների թվով նա 4-րդն է կանանց թենիսի պատմության ընթացքում։ Ամերիկացի թենիսիստուհին իր քրոջ՝ Վենուս Ուիլյամսի հետ զուգախաղում Մեծ սաղավարտի 13 տիտղոս է նվաճել՝ չկրելով ոչ մի պարտություն: Սերենա Ուիլյամսը նաև քառակի օլիմպիական չեմպիոն է, ինչը բոլոր ժամանակների ռեկորդ է։

Back to top button