Հասարակություն

Արագածոտնի մարզի թիվ 2 հիմնական դպրոցը վերանորոգման կարիք ունի

Սաթիկ Իսհակյան
«Ռադիոլուր»

Արագածոտնի մարզի Արտենի համայնքի  թիվ 2 հիմնական դպրոցը վերանորոգման կարիք ունի, կոսմետիկ նորոգումները չեն թաքցնում քանդվող առաստաղն ու դպրոցի հնությունը, աշակերտների թվով պայմանավորված ջեռուցումնը նույնպես հիմնախնդիր է, իսկ թիվ 1 դպրոցում պայմանները բարելավված են,  միայն մարզադահլիճի ու նիստերի դահլիճի վերանորոգման անհրաժեշտություն ունեն: 

Պարի ուսուցման հերթական պարապմունքն է  ընթանում Արագածոտնի մարզի Արտենի համայնքի միջնակարգ դպրոցում, որտեղ աշակերտները  պատրաստվում են ակտիվորեն մասնակցել «Հայ ասպետ» հեռուստախաղին :   6-7-րդ դասարանների աշակերտներն ուսումնասիրում են ժողովրդական , ազգագրական պարերը, պատմությունն ու աշխարհագրություննև, բոլոր այն թեմաները, որոնք առաջադրվում են   մրցույթում: Պարապմունքներն  անցկացնում են  ստեղծագործարան կոչվող  ինտերակտիվ դասարանում, ինչն էլ հագեցած է նոր գույքով ուն էլեկրոնային ինտերակտիվ գրատախտակ,  որի միջոցով  սովորում են ոչ միայն պարն ու երգը, այլև բոլոր առարկաներից հետաքրքրող թեմաները: Ժողովրդական, ազգագրական երգի պատմությունն իմանալը նույնպես կարևոր է:

Սևակ Խլղաթյանը  քիչ հուզմունքով ներկայացրեց  Թամզարա պարի ստեղծման պատմությունը: Աշակերտները վերլուծում էին նաև Վախթանգ Անանայանյի պատմվածքներն ու փորձում ամբողջական նկարագրել գեղարվեստական հատվածները: Արտենիի միջնակարգ դպրոցի սովորողները հաղթանակի տրամադրվածությամբ են մասնակցելու «Հայ ասպետին»: «Եթե մասնակցում ես, պետք է հաղթես»  նշանաբանը դպրոցի տնօրեն Մանուշ Շատոյանինն է:

Արտենիի  320 աշակերտ ունեցող  թիվ 1 միջնակարգ դպրոցում պետբյուջեի և տարբեր բարեգործական կազմակերպությունների միջոցով  փոքրիշատե պայմանները  բարելավվել են`  բավարար չափով դասընթացները կազմակերպելու նպատակով: Ունեն կահավորված  և անհրաժեշտ սարքավորումներով հագեցած ֆիզիկայի լաբորատորիա:

Տարրական դպրոցի հատվածը  հիմնանորոգվել է,  եռահարկ մասնաշենքը նույնպես, սակայն անմխիթար վիճակում են մնացել մարզադահլիճն ու նիստերի դահլիճը: Մարզադահլիճի հիմնանորոգման համար արդեն ունեն հովանավոր գերմանահայ համայնքից : Առողջ ապրելակերպը ձևավորվող մշակույթ է  աշակերտների համար,տարրական  դպրոցում կա նաև ատամների լվացման հատված : Եթե Արտենիի թիվ 1  միջնակարգ դպրոցում հիմնախնդիր է մարզադահլիճի ու նիստերի դահլիճի վերանորոգումը, ապա գյուղի մյուս  թիվ 2 հիմնական դպրոցը,  կարելի է ասել` լրիվ անտեսված է: Աչք շոյողն այնտեղ միայն լավ մաքրությունն է, չնայած հնությանն ու  ու խարխուլ  առաստաղներին: Դպրոցում սովորում է 112 աշակերտ: Տնօրեն Սվետլանա Հոբոսյանը նշեց, որ մասամբ փոխվել են պատուհանները, մնացածները պատված էին պոլիէթիլենային թաղանթով, իսկ լոկալ ջեռուցումն էլ խնդիրներ է առաջացրել` թեպետ 5 տարվա  գործարկմանը:

Արտենիի թիվ 2 հիմնական դպրոցն  արդեն 60 տարեկան է և հիմնանորգման  խիստ կարիք ունի, որը նախատեսվել է,   ամենայն հավանականությամբ, իրականացնել այս տարում:

Back to top button