ԿարևորՀասարակություն

Շուշիի շրջանի գյուղերը հայտնվել են կրկնակի շրջափակման մեջ․ առաջնային է սննդի ու դեղորայքի մատակարարման հարցը

Շուշիի շրջանի գյուղերը հայտնվել են կրկնակի շրջափակման մեջ: Դեկտեմբերի 12-ից Ստեփանակերտի հետ կապի հնարավորությունը կորցրած գյուղերը ապրիլի 23-ից տրանսպորտային կապ չունեն նաև ՀՀ բնակավայրերի հետ: Արդեն ուրվագծվում են պարենի հետ կապված դժվարությունները: Այդ գյուղեր հասնելու հնարավորություն չունեն անգամ շտապօգնության մեքենաները:

«Եթե այսպես շարունակվի, ապա երկու-երեք օրից արդեն սննդի խնդիր է լինելու։ Գյուղերի մեծ մասը հաց էին ներկրում Գորիսիս։ Ամենադժվար խնդիրն այն է, որ ծանր հիվանդ լինի, տեղափոխման հարց լինի, մեծ խնդրի առջև ենք կանգնելու, քանի որ ճանապարհը փակ է և՛ դեպի Գորիս, և՛ դեպի Ստեփանակերտ»,- Արցախի Հանրային հեռուստաընկերությանն ասել է Շուշիի շրջվարչակազմի ղեկավար Գրիշա Հովհաննիսյանը։

Back to top button