ԿարևորՀասարակություն

Ֆրանսիան հայ ժողովրդի կողքին է․ ֆրանսիացի սենատոր

Նախօրեին՝ Սյունիքի մարզի Տեղ համայնքում էին Ֆրանսիայի սենատի պատգամավորները։ Վանդեի սենատոր, հանրապետականների խմբակցության նախագահ Բրունո Ռետայոն «Ռադիոլուրի» հետ զրույցում ասել է, որ նրանք հենց ապրիլի 24-ին են եկել Հայաստան, որպեսզի հարգանքի տուրք մատուցեն Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին։

Ֆրանսիայի սենատի պատգամավոր Բրունո Ռետայո․ «Մենք եկել ենք հայ ժողովրդի հետ հարգանք տուրք մատուցելու Ցեղասպանության զոհերին։ Մեր սենատում՝ 2000թ-ին, երբ նախագահը Ժակ Շիրակն էր, Ֆրանսիան առաջինը ճանաչեց ու ընդունեց Հայերի Ցեղասպանության փաստը։ Խոսում ենք ապրիլի 24-ի մասին, որը պատմություն է, բայց կարծես այդ պատմությունը չի ավարտվում։ Հայերն ու ֆրանսիացիներն ունեն երկար դարերի պատմություն։ Բացի այդ պատմությունից, ես նորից կրկնում եմ՝ մենք այստեղ ենք, որպեսզի թույլ չտանք ցեղասպանությունը ևս մեկ անգամ կրկնվի։ Մենք այստեղ ենք, որովհետեւ հասկանում ենք, որ այն , ինչ անում է Ադրբեջանը Հայաստանի եւ Արցախի ժողովուրդների դեմ, դա նույն ցեղասպան քաղաքականության շարունակությունն է։ Մենք պետք է անենք ամեն ինչ, որպեսզի դա չկրկնվի։ Ֆրանսիան հայ ժողովրդի կողքին է՝ ցանկացած պարագայում։ Մենք իրար հետ պիտի լինենք միշտ»։

Կարդացեք նաև

Back to top button