
Սունիքի մարզի Տեղ համայնքում 11 կմ-ից 5 կմ հատվածը մենք համարել ենք խնդրահարույց, և այսօրվա դրությամբ այդ հատվածը կրճատվել է ևս 1.4 կիլոմետրով։ ԱԺ–ում լրատվամիջոցներին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Դա նշանակում է, որ ևս այդքան սահման ճշգրտվել է, դա նշանակում է, որ և՛ մենք, և՛ ադրբեջանցիներն այդ կետի վերաբերյալ ունենք ընդհանուր կարծիք։ Դա նշանակում է նաև, որ հայաստանցի սահմանապահները տեղակայվում են այդ սահմանից որոշակի հեռավորության վրա, ադրբեջանցիները՝ նույնպես տեղակայվում են որոշակի հեռավորությամբ», — ասել է Նիկոլ Փաշինյանը։
«Մնացած 3.6 կմ հատվածն էլ կճշգրտվի։ Բայց մյուս կողմից էլ, մինչև դա տեղի չունենա, չենք կարող ասել, որ դա տեղի է ունեցել», — նշել է նա։




