ԿարևորՀասարակություն

Կկառուցվի Ալբերտ Ազարյանի անվան՝ ժամանակակից չափանիշներին համապատասխանող մարզադպրոց

Ալբերտ Ազարյանի անվան մարմնամարզության օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մարզադպրոցի համար «Հրազդան» մարզադաշտին կից՝ ավելի քան 15500 քմ տարածքում նոր շենք կկառուցվի։

Ինչպես հայտնում են Երևանի քաղաքապետարանից, նոր շենքն ունենալու է մեծ դահլիճներ, ստորգետնյա ավտոկայանատեղի, գեղարվեստական մարմնամարզության և սպորտային ակրոբատիկայի համար նախատեսված դահլիճներ, սանհանգույցներ, հանդերձարաններ։

Մարզական օջախը համապատասխանելու է բոլոր չափորոշիչներին` և՛ մարզումների, և՛ միջազգային մրցույթների կազմակերպման համար:

Կարդացեք նաև

Back to top button