
Ինչո՞ւ հենց հայկական մուֆլոն. ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը պատասխանում է հենց այս հարցին։
Որպես Ծանրամարտի Եվրոպայի առաջնության հայաստանյան խորհրդանիշ ընտրվել է Հայկական ազնվական էնդեմիկ Մուֆլոնը, որն իր համառ բնավորությամբ, դիմացկունությամբ
ու վերելքները հաղթահարելու ձգտումով ցույց է տալիս հայի պայքարող տեսակը, ցանկացած բարձունք հաղթահարելու անհագ ջիղը, որով օժտված են մեր մարզիկները։
Նրա եղջյուրների վեր խոյացող ուրվագիծն էլ հիմք է հանդիսացել ստեղծելու այս տարվա Եվրոպայի առաջնության պատկերանիշը:
Հայկական մուֆլոն՝ գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում, ԲՊՄՄ Կարմիր ցուցակում։ Որսագողությունը հայկական մուֆլոնի վտանգման հիմնական գործոններից մեկն է։ Պահպանվում է «Զանգեզուր» արգելավայրում և «Արևիք» ազգային պարկում։




