
Տեղ գյուղում ադրբեջանական սադրանքի հետևանքով վիրավորում ստացած և ծայրահեղ ծանր վիճակում գտնվող զինվորականի մոտ դրական տեղաշարժ կա, կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում նշեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ հավելելով, որ մնացյալ 5 վիրավորները նույնպես դեպի ապաքինում են գնում։
Ապրիլի 11-ին Տեղ գյուղի մոտակայքում Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով զոհվել են ՀՀ զինված ուժերի զինծառայողներ Արթուր Ավետիսի Սահակյանը (ծնվ. 1999թ.), Մկրտիչ Արմենի Հարությունյանը (ծնվ. 1989թ.), Հենրիկ Վաչագանի Քոչարյանը (ծնվ. 1997թ.) , Նարեկ Գագիկի Սարգսյանը (ծնվ. 1994թ.)։




