Վերնատուն

Բացիկները՝ որպես գաղութային անցյալի վկայություն․ «Վերնատուն»

Գաղութատիրությունը առաջին հայացքից մեզանում նախևառաջ ընկալվում է որպես քաղաքական ու տնտեսական երևույթ, ու շատ հաճախ մոռանում ենք դրա սոցիալ–մշակութային դրսևորումների մասին։

«Մշակութային ու սոցիալական նարատիվների լաբարատորիայի» համահիմնադիր, մշակութաբան Տիգրան Ամիրյանը, անդրադառնալով «Բացիկներ բարդ անցյալից» ցուցահանդեսին, խոսում է գաղութային անցյալի ու դրա մերօրյա մարտահրավերների մասին։

Ցուցահանդեսը ամփոփում էր «Բարդ անցյալի դպրոցը» նախագիծը։ Նախագիծը ալտերնատիվ դպրոց էր՝ դասախոսությունների շարք երիտասարդ մշակութային գործիչների ու լրագրողների համար, որն անդրադառնում էր գաղութային անցյալին։

Դասախոսություններն ու քննարկումները եղել են մի քանի թեմայով՝ ճարտարապետություն և գաղութատիրություն, ֆեմինիստական տեսություններ և գաղութատիրություն, գրականություն և գաղութային անցյալ, լեզվի գաղութատիրություն։ Նախագծի շրջանակներում տեղի է ունեցել նաև հայ– ռուսական կոնֆլիկտային երկխոսություն՝ գաղութային անցյալի թեմայով։

«Բացիկներ բարդ անցյալից» ցուցահանդեսը նախագծի երրորդ և ամփոփոիչ մասն է։ Տիգրան Ամիրյանն ասում է՝ բացիկները, որպես գաղութային վիզուալիզացիա, շատ ուսումնասիրված են եվրոպական տարբեր ակադեմիական միջավայրերում և շատ հանրահռչակված է։ Այդ պատճառով որոշել են թեմայի մասին հենց այս ժանրով խոսել։

«Երբ մենք խոսում ենք նեոկոլոնիալիզմի մասին, մենք խոսում ենք նաև մշակութային իրավունքների խնդիրներից։ Օրինակ՝ լեզվի առումով կարող եք տեսնել ռուսների ներկայությամբ քաղաքային միջավայրը ինչպես կտրուկ փոխվեց․ ռուսերեն գրություններ, միջոցառումներ և այլն, ինչը ոչ լավ է, ոչ էլ վատ, այլ մարտահրավեր է, կարևոր ուղերձ, որ մենք սկսենք հասկանալ՝ որտեղ են մեր մշակութային իրավունքները և սահմանները»։ «Բացիկներ բարդ անցյալից» ցուցահանդեսը «Դալան» ցուցասրահում բացվել է ապրիլի 9–ին և կշարունակվի մինչև ապրիլի 15–ը։

Back to top button