ԿարևորԿյանքին ասել այո՛Տեսանյութեր

Տղային գտել էին դիակների մեջ, համարել էին մահացած․ Գևորգ Մարտիրոսյան․ «Կյանքին ասել այո՛»

Գևորգ Մարտիրոսյանը ծնվել է 1994 թվականի հունիսի 13-ին Մարտունու  տարածաշրջանի Զոլաքար գյուղում։ Ավարտել է Հայկական բժշկական ինստիտուտը, մասնագիտությամբ սրտաբան է։ 2012-2014 թվականներին  ծառայել է Էջմիածնի, այնուհետև՝ Գյումրիի զորամասերում։ Երբ սկսվեց 44-օրյա պատերազմը, աշխատում էր «Շտապ բժշկական օգնություն» ՓԲԸ-ում, որի անձնակազմի հետ էլ  մեկնեց Արցախ։  «Շատ ծանր է, երբ ուզում ես փրկել, բայց չի ստացվում, հատկապես, երբ  գործ ունես «պացիենտի» հետ, որը բավականին երիտասարդ է, առողջական ծանր խնդիրներ չունի, և նրա  հետագա «պրոգնոզը» տրամաբանական մահը չէ»,-ասում  է Գևորգը։ Պատերազմի օրերին նրան հանդիպած ամենածանր դեպքը առնչվում էր մի տղայի, որին գտել էին դիակների մեջ ու համարել մահացած։ Պատերազմի ծանր հիշողություններին փորձում է քիչ անդրադառնալ, որովհետև զգացմունքային ցնցումները հաղթահարելու համար հետո երկար ժամանակ է պահանջվում։ Առաջ է շարժվում աշխատանքում, կյանքում։ Այժմ աշխատում է «Արամյանց» բժշկական կենտրոնի ինտենսիվ սրտաբանության բաժնում։ Ապրիլի 5-ին նշանվել է Լիլիայի հետ, որն աշխատում է Զինվորի տանը։

Back to top button