ԿարևորՄիջազգային

Թրամփն իրեն մեղավոր չի ճանաչում մեղադրանքի 34 կետով

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը Նյու Յորքի դատարանում իրեն մեղավոր չի ճանաչել 34 կետով։

Մեղադրանքները կապված են 2016 թվականի նախագահական արշավի ժամանակ մեծահասակների համար ֆիլմերի դերասանուհի Սթորմի Դենիելսին վճարված գումարի հետաքննության հետ:

Նա լքել է Մանհեթենի դատարանի դահլիճը՝ իրեն ներկայացված մեղադրանքից հետո։

Դատարանի դահլիճից դուրս գալու ժամանակ նա հայտարարություն չի արել։

Թրամփը առաջին նախկին նախագահն է, որին քրեական մեղադրանք է առաջադրվում։

Կարդացեք նաև

Back to top button