
2022-ի ընթացքում ներդրումները կրճատվել են, բայց 50 տոկոսով աճել են ուղղակի ներդրումները։ Գործադիրը սա կարևոր ցուցանիշ է համարում՝ աճի դինամիկան շարունակելու ներուժ տեսնելով։ Ուշագրավ է, որ ներդրումների ծավալների փոփոխության հետ փոխվել է նաև աշխարհագրությունը։ Եթե 2021–ին Հայաստանում ամենաշատ ներդրումները բաժին էին ընկնում Գերմանիային, ապա 2022–ին ընդգծված առաջատարը ՌԴ – ն է։ Փորձագետները զգուշացնում են՝ ներդրումների տպավորիչ աճը նաև աշխարահաքաղաքական ոչ ստանդարտ իրողությունների արդյունք է։
Պաշտոնական վիճակագրությունը փաստում է՝ ներդրումները Հայաստանում 2022–ին ավելացել են։ Վիճակագրական կոմիտեում դեռ 2022–ի հունվար–սեպտեմբեր ժամանակահատվածի տվյալներն են, բայց էկոնոմիայի նախարարն ամփոփիչ ցուցանիշներ ունի։
«2022 թվականին ՀՀ-ում ներդրումների ընդհանուր ծավալը կազմել է 1 տրիլիոն 688 մլրդ դրամ: Ընդահուր տարվա միջին փոխարժեքի վրա բաժանելով՝ մենք խոսում ենք 3 մլրդ 800 մլն դոլար ներդրումների ծավալի մասին»։
Ըստ ԱՄՀ-ի կանխատեսման՝ 2022թ. մեր ներդրումների հարաբերակցությունը ՀՆԱ-ի հետ կկազմի 21.4%՝ գերազանցելով նախորդ տարվա ռեկորդային 20.7% ցուցանիշը»,-ասել է նա՝ հիշեցնելով, որ կառավարությունը պարտավորվել է ներդրումներ-ՀՆԱ հարաբերակցությունը հասցնել մինչև 25%-ի։
Tvyal.com կազմակերպության ղեկավար, «Ամբերդ» հետազոտական կենտրոնի փորձագետ Աղասի Թավադյանը «Ռադիոլուր»–ի հետ զրույցում նկատում է՝ 2022–ին ներդրումների պատկերը փոխվել է՝ ռուս–ուկրաինական պատերազմով պայմանավորված։ Հունվար–սեպտեմբերին ընդհանուր ներդրումները գրեթե երկու անգամ կրճատվել են, բայց 50 տոկոսով աճել են ուղղակի ներդրումները։ Հատկանշական է, որ անցյալ տարի ներդրումներն էականորեն ավելացել են ՌԴ–ից, կրճատվել, որոշ դեպքերում զրոյացել եվրոպական երկրներից։
«ՀՀ–ում ամենաշատ ներդրումները Գերմանիան ուներ․ 2021 թվականին ընդհանուր ներդրումների մոտ 40 տոկոսն էր՝ կազմելով 62 մլրդ դրամ, 2022–ի 9 ամիսների ընթացքում Գերմանիայից եկող ներդրումները մոտ 10 անգամ կրճատվել են՝ կազմելով՝ 6 մլրդ դրամ»։
Կրճատվել են նաև Իրանից Հայաստան եկող նեդրումները․ 2022–ին ցուցանիշը մոտ 9 անգամ կրճատվել է՝ կազմելով շուրջ 1․4 մլրդ դրամ։ Եթե 2021-ին Իրանը Հայաստանում ներդրումներ կատրաած երկրների շարքում 4 –րդ տեղում էր, ապա 2022–ի ինն ամիսների արդյունքով տասներորդում է։
2022–ին ամենաշատ ներդրումները կատարվել են ՌԴ–ից․ դրանք կազմել են ընդհանուրի 61 տոկոսը, ուղղակի ներդրումների՝ գրեթե կեսը։ ՌԴ–ից եկող ուղղակի ներդրումների ավելացումը մասնագետները բացատրում են ռուս–ուկրաինական պատերազմով։ Դրանով պայմանավորված ԵՄ երկրներն ավելի խուսափողական վարքագիծ են դրսևորել, սրա փոխարեն ՌԴ–ից կապիտալ ու աշխատուժ է ներհոսել Հայաստան։
«2022–ի դինամիկան ստանդարտ չէ և պայմանավորված է աշխարհաքաղաքական իրողություններով։ Այն փոփոխվող է, ուստի սրա վրա հիմնվելն ու կանխատեսելը, որ ուղղակի ներդրումների հետագա աճ է տեղի ունենալու, հիմանվորված չէ։ ԵՄ երկրներից ներդրումները նվազել են, ՌԴ–ից՝ աճել»։
2021–ին Հայաստանում ամենաշատ ներդրումներ կատարած երկիրը Գերմանիան էր, 2022–ին ՝ առաջատարը ՌԴ –ն է, ապա հաջորդում են Լյուքերբուրգը, Գերմանիան ու Իտալիան։ Իրանից կրճատված ներդրումները, ըստ փորձագետի, բացատրություն ունեն՝ պատժամիջոցներն ու հիպերինֆալցիան լուրջ խնդիրներ են առաջացրել այդ երկրի տնտեսության մեջ։ Տնտեսագետը կարծում է, որ տնտեսական իրավիճակի բարելավման հետ ներդրումները կվերանակգնվեն։ Իսկ ինչո՞վ է հետաքրքրիր Հայաստանը Լյուքենբուքրգի համար։
«Օֆշորային որոշակի սխեմա կարող է լինել։ Լյուքսեմբուրգը փոքր պետություն է։ Հնարավոր է՝ երրորդ երկրներ կամ միջազգային կազմակերպություններ այդ երկրի միջոցով ներդրումներ են կատարել Հայաստանում, քանի որ այլ ուղղությունները 2022–ին գուցե պատժամիջոցների պատճառով փակ լինեին»։
2021–ին հանքարդյունաբերության ոլորտում արված ներդրումները կազմել են ընդհանուրի մոտ 7 տոկոսը։ 2022–ի ինն ամիսներին ցուցանիշն էականորեն կրճատվել է։ Հիմնականում ներդրումներն ուղղվել են էլեկտրականության և գազի մատակարարման, ենթակառուցվածքներին, ՋԷԿ–երի կառուցմանը։
«ՀՀ–ի համար 2022 թվականն այսպես ասած , սև կարապ էր, ոչ կանխատեսված միջադեպ, ուստի ապագան պրոյեկտել 2022–ի վրա այն հույսով, որ 2022 թվականին աճը շարունակվելու է, անիմաստ է, քանի որ աշխատուժի նույն շարժը չենք կարող ակնկալել 2023 թվականին»։
Արժույթի միջազգային հիմնադրամի կանխատեսմամբ՝ Հայաստանում ներդրումների հարաբերակցությունը համախառն ներքին արդյունքի նկատմամբ այս տարի կկազմի 21,4 տոկոս՝ գերազանցելով նախորդ տարվա 20,7 տոկոս ցուցանիշը։ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հիշեցնում է․
«Կառավարության ծրագրով մենք պարտավորվել ենք ներդրումներ– ՀՆԱ հարաբերակցությունը հասցնել 25 տոկոսի»։
Փորձագետներն այս ցուցանիշն ապահովելը հնարավոր սցենարներից մեկն են համարում։




