ԿարևորԿյանքին ասել այո՛Տեսանյութեր

Սկսել եմ մահից չվախենալ․ Հարություն Ասլանյան․ «Կյանքին ասել այո՛»

Հարություն Ասլանյանը ծնվել է 2002 թվականին Երևանում։ Մանկուց զբաղվել է ծանրամարտով, դարձել է մայրաքաղաքի, ապա նաև Հայաստանի չեմպիոն։  Երևանի օլիմպիական  հերթափոխի  պետական մարզական քոլեջի 5-րդ կուրսի ուսանող էր, երբ 2022-ի փետրվարի 26-ին զորակոչվեց բանակ։  Ծառայել է Սիսիանում, հետո՝ Կապանում։ Իշխանասարի դիրքերում էլ  մասնակցել է 2022-ի սեպտեմբերյան դեպքերին։ Ականի պայթյունի հետևանքով սալջարդ՝ կոնտուզիա է ստացել։

«Ալիքը մի քանի մետր ինձ հեռու շպրտեց, մի քանի վայրկյան, ոչինչ չէի տեսնում, ոչինչ չէի լսում»,-ասում է Հարությունը։ Դրանից հետո  շարունակեց ծառայությունը, բայց զորացրվելուց հետո ստացած կոնտուզիան փոխեց նրա մարզական կյանքը․ ծանրամարտով  այլևս չի զբաղվում, չնայած շարունակում է ուսումը  մարզական քոլեջում ու նպատակ ունի ընդունվել ու Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ։ 2022-ի սեպտեմբերյան դեպքերը փոխեցին ոչ միայն Հարությունի մարզական կյանքը, այլև, առհասարակ, վերաբերմունքը կյանքի հանդեպ։ Ասում է՝ սկսել եմ մահից չվախենալ, երբ ելնում ես մահին ընդառաջ, հասկանում ես, որ այն  այդքան էլ վախենալու  բան չէ։

Կարդացեք նաև
Close
Back to top button