ԿարևորՄիջազգային

Նիդեռլանդներում մարդատար գնացք է վթարվել․ կան տուժածներ


Նիդեռլանդներում մարդատար գնացքը դուրս է եկել ռելսերից, որում մոտ 50 մարդ է եղել։ Ինչպես հայտնում է BBC-ն, գնացքը բախվել է շինարարական կռունկին, որը եղել է երկաթուղու գծերի վրա։

Բախումից հետո գնացքի առաջին վագոնը ռելսերից դուրս է եկել և բախվել գետնին, երկրորդն ընկել է կողքի վրա, իսկ երրորդ վագոնում հրդեհ է բռնկվել։

Ըսռ Reuters-ի՝ վթարի պատճառով 1 մարդ է զոհվել, 30-ը՝ վիրավորվել են։

Հոլանդիայի NOS հանրային հեռարձակողի տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել տեղական ժամանակով 15:30-ի սահմաններում։

Տեղի փրկարար ծառայությունները հայտնում են, որ մի քանի մարդ լուրջ վնասվածքներ է ստացել։

Մարդատար գնացքը Հաագայից ուղևորվել է Լեյդեն քաղաք, իսկ վթարը տեղի է ունեցել Վորշոտեն քաղաքի մոտ։

Դեպքի վայրում են շտապօգնության ծառայությունները։

Կարդացեք նաև

Back to top button