Հասարակություն

Վախճանվել է ակադեմիկոս Գրիգոր Գուրզադյանը

ԿԳ նախարությունը խոր վշտով հայտնում է, որ 2014 թ. փետրվարի 22-ին, կյանքի 92-րդ տարում վախճանվել է ականավոր գիտանական, աստղաֆիզիկոս, Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս Գրիգոր Արամի Գուրզադյանը: Լինելով Բյուրականի աստղադիտարանի հիմնադիր կազմում` նա գլխավորեց աստղաֆիզիկայում հրթիռային տեխնիկայի կիրառության հետազոտությունները: Նրա անվան հետ է կապված աշխարհում առաջին արբանյակային աստղադիտարանների ստեղծումը: Նրա ղեկավարությամբ են նախաթռիչքային պատրաստում անցել տասնյակ տիեզերագնացներ: Լայն հասարակությանը հայտնի են նրա փիլիսոփայական էսսեների գրքերը նվիրված գիտւթյանը, արվեստին, ճարտարապետությանը: Պարգևատրվել է Սբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանով:

ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվել է կառավարական հանձնաժողով` ՀՀ ԿԳ նախարար Ա. Աշոտյանի գլխավորությամբ:

Back to top button