ԿարևորՀասարակություն

Միսաք Մանուշյանի գնդակահարման 70-րդ տարելիցին նվիրված միջոցառում` Ֆրանսիայում

Փետրվարի 21-ին Փարիզի արվարձանում գտնվող Ֆրանսիական Դիմադրության շարժման Մոն Վալերյան հուշահամալիրում, Նախագահ Ֆրանսուա Օլանդի մասնակցությամբ, տեղի է ունեցել հիշատակի արարողություն` նվիրված Միսաք Մանուշյանի խմբի անդամների` նացիստների կողմից գնդակահարման 70-րդ տարելիցին։
Ֆրանսիայի Նախագահ Ֆրանսուա Օլանդը ծաղկեպսակ է զետեղել հուշահամալիրում և հանդես եկավ ելույթով։ Արարողությանը մասնակցեց արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը և ծաղկեպսակ է զետեղել Հայաստանի Հանրապետության անունից։

Արարողությանն ընթերցվել է Միսաք Մանուշյանի կյանքի վերջին ժամերին գրված նամակն՝ ուղղված իր կնոջը՝ Մելինեին. «Մի քանի ժամ հետո ես այլևս չեմ լինի այս աշխարհում. ինձ կգնդակահարեն կեսօրից հետո: Երանի՛ նրանց, ովքեր կփրկվեն և կվայելեն ազատության քաղցրությունը և վաղվա խաղաղությունը: Ես վստահ եմ, որ ֆրանսիացի ժողովուրդը և բոլոր ազատության համար պայքարողները արժանապատվորեն կպահեն մեր հիշատակը։ Եթե հնարավոր լինի, փոխանցիր իմ հիշողությունները Հայաստանում գտնվող հարազատներիս», — գրել է Միսաք Մանուշյանը կյանքի վերջին պահերին իր կնոջը։

Իր ելույթում Ֆրանսիայի Նախագահ Ֆրանսուա Օլանդը նշել է. «Մանուշյանը Հայոց ցեղասպանությունից փրկված այն հայերից էր, որ հաստատվեց Ֆրանսիայում և անդամագրվեց նրա ազատագրման պայքարին: Մանուշյանը միակ հայը չէր, որ կյանքը զոհեց այս երկրի ազատության համար»։

Միջոցառմանը ներկա էին Ֆրանսիայի կառավարության, Սենատի և Ազգային ժողովի անդամներ, քաղաքական ու հասարակական գործիչներ, Շառլ Ազնավուրը, Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների ներկայացուցիչներ։

Back to top button