ԿարևորՀասարակություն

Ադրբեջանի ԶՈւ-ն այսօր շփման գծի հյուսիսային ուղղությամբ խախտել է հրադադարը․ Արցախի ՊՆ

Մարտի 10֊ին  ժամը 19։10–ից ժամը 19։40–ն ընկած ժամանակահատվածում Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները շփման գծի հյուսիսային ուղղությամբ խախտել են հրադադարը` կիրառելով հրաձգային զենքեր, հաղորդում է Արցախի Պաշտպանության նախարարությունը։

Հրադադարի խախտման հետեւանքով հայկական կողմից տուժածներ չկան։

Հրադադարի խախտման մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։

Ներկայումս իրավիճակը շփման գծում հարաբերականորեն կայուն է։

Կարդացեք նաև

Back to top button