ԿարևորՀասարակություն

ՃՏՊ Կապան-Նորաշենիկ ավտոճանապարհին (թարմացված)

Մարտի 10-ին, ժամը 14:20-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Կապան-Նորաշենիկ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոբուսը շրջվել է ձորը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Կապան-Նորաշենիկ ավտոճանապարհի 16-րդ կմ-ին Օխտար գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտներին և անձնակազմին տեղափոխող «PAZ» մակնիշի ավտոբուսը դուրս է եկել ավտոճանապարհի եթևեկելի հատվածից և կամրջից (մոտ 5 մ բարձրություն) ընկել Աճանան գետը:

Փրկարարները 7 տուժածի մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենաներին։

Կապանի ԲԿ են հոսպիտալացվել թվով 24 տուժած (դպրոցի 9 աշխատակից և 15 աշակերտ): Հիվանդանոցում արձանագրվել է ուսուցիչ Թ․ Դ․-ի (ծնված 1970 թ․) մահը։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոբուսը և փակել գազի բալոնի փականը:

Կարդացեք նաև

Back to top button